ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը՝ ՍՊԱՌՆԱԼԻ՞Ք ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը՝ ՍՊԱՌՆԱԼԻ՞Ք ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

News.am

Հայաստանում գործող ատոմակայանը սպառնալիք է ստեղծում նաեւ Վրաստանի համար: Այդ մասին վրացական «Ախալի թաոբա» թերթին հայտարարել է վրացի ֆիզիկոս Միխեիլ Կավիլաձեն:

Նրա խոսքերով, ատոմակայանը հնացել է, եւ այդ պատճառով էլ բավական բարձր է վթարի հավանականությունը: Ելնելով դրանից՝ ռադիացիայի արտահոսքի դեպքում, ինչպես կարծում է գիտնականը, սպանալիքի տակ կհայտնվի ողջ տարածաշրջանը, քանի որ ռադիացիան կտարածվի ողջ տարածաշրջանով, այդ թվում եւ Վրաստանով:

Միեւնույն ժամանակ Հայաստանը նախատեսում է մինչեւ 2016թ. 1200 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային բլոկ կառուցել, որի շահագործման ժամկետը 60 տարի է:

Այն համալրված է լինելու անվտանգության պասիվ համակարգերով, իսկ ատոմային վառելիքի լիցքավորումը կազմելու է նվազագույնը 18 տարի:

Հայաստանի համար նոր ատոմակայանի նախագծին, որի արժեքը կազմում է 4 միլիարդ դոլլար, մասնակցում են այնպիսի խոշոր ներդրողներ, ինչպիսին է Զարգացման եվրասիական բանկը:

Սեպտեմբեր 17, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր