

ԱրմԻնֆո
Հայկական ԱԷԿ-ը հոկտեմբերի 23-ին միացվել է երկրի էներգահամակարգին: Նշենք, որ կայանի աշխատանքը դադարեցվել էր սեպտեմբերի 5-ին` պլանային-կանխարգելիչ վերանորոգման նպատակով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը:
Նրա խոսքով, ցանցին է միացվել ԱԷԿ-ի էներգաբլոկը`մեկ տուրբինով, որն ընթացիկ վերանորոգում է անցել: Տեխնիկական պատճառներով վերանորոգման աշխատանքներն ավարտվել են ավելի վաղ նախատեսված ժամանակացույցից 2 օր ուշ, հաղորդել է գլխավոր տնօրենը: Ներկայումս կայանի գործող էներգաբլոկի հզորությունը կազմում է 200 ՄՎտ, ասել է նա:
Գ. Մարկոսյանն ավելացրել է, որ ավարտվում է ռեակտորի երկրորդ տուրբինի հիմնանորոգումը, և այն պետք է գործարկվի մինչև 2009 թ. նոյեմբերի 1-ը: Երկրորդ տուրբինի գործարկմամբ ԱԷԿ-ի էներգաբլոկի հզորությունը կհասնի շուրջ 400 ՄՎտ-ի, նշել է գլխավոր տնօրենը:
Հոկտեմբեր 28, 2009
