

ԱՌԿԱ
Հայաստանում ուրանի հանքաքարի որոնման հետախուզական աշխատանքները կարող են մի քանի տարի տեւել, ասաց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
«Արդեն դաշտում ծավալվում են որոնման աշխատանքները»,- ասաց նա «Էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի ու Հայաստանի փոխգործակցության խնդիրները» թեմայով կլոր սեղանի ընթացքում: Գալստյանը նշեց, որ այդ աշխատանքը տարվում է ռուսական «Атомредметзолото» ընկերության հետ համատեղ:
Հայաստանի կառավարությունը 2009թ. ապրիլի 23-ին «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ին թույլտվություն տրամադրեց 5 տարվա ընթացքում ուրանի հանքաքարի հանքախուզություն իրականացնել Հայաստանում: Ընկերությունը ծրագրում է երկրի տնտեսության մեջ ներդնել շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլլար:
«Атомредметзолото»-ն իրականացնում է հետախուզում, արդյունահանում եւ ուրանային, ոսկի պարունակող հանքաքարերի, ինչպես նաեւ հազվագյուտ եւ ցրված տարրերի հանքաքարերի վերամշակում: Բացի այդ կոնցեռնի նպատակների մեջ է մտնում լեռնահանքային ձեռնարկության, վերամշակման եւ մեքենաշինական գործարանների նախագծումը:
Նոյեմբեր 04, 2009
