ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ(ՆԵՐ)Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ  ԷՆԵՐԳԱԲԼՈԿ(ՆԵՐ)Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ

ԱՌԿԱ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին»  օրենքը: Այս մասին «Առկա» գործակալությանը  տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքը 1,2 հազար մեգավատ հզորությամբ ատոմային նոր էներգաբլոկի (բլոկների) կառուցման  հնարավորություն է նախատեսում, որի շահագործման ժամկետը կկազմի 60 տարի:

Փաստաթղթով սահմանվում է նաեւ նմանատիպ օբյեկտների կառուցման հրապարակի եւ նախապատրաստման, կառուցման եւ  բլոկի  (բլոկների) շահագործման ընթացքում անվտանգության նկատմամբ հիմնական պահանջները, որոշվում են անցկացվող աշխատանքների մասին բնակչությանը տեղեկացնելու վերաբերյալ Հայաստանի կառավարության պարտավորությունները:

Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար նախնական տվյալներով կպահանջվի մոտ 4-5 միլիարդ դոլլար, իսկ կառուցման ճշգրիտ արժեքը կախված է էներգաբլոկի հզորությունից եւ պարզ կդառնա բոլոր անհրաժեշտ հետազոտություններից հետո:

Ինչպես վաղօրոք հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, նախապատրաստման եւ 1-1,2 հազար մեգավատ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցման գործընթացի ճշգրիտ կազմակերպման դեպքում նախագծի ֆինանսավորման հարցում խնդիրներ չեն լինի:

Նախարարը նկատեց, որ անցկացված բոլոր նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ ամենալավ տարբերակը Հայաստանի գործող ատոմային էլեկտրակայանի հիմքի վրա նոր էներգաբլոկի (բլոկների) կառուցումն է, այն էլ որ նրա հզորությունը կազմում է 400 մեգավատ, այն դեպքում երբ կայանի հրապարակը նախատեսում է 1,2 հազար մեգավատ հզորությամբ բլոկի շահագործման հնարավորություն:

Գործող հայկական ԱԷԿ-ը տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտակայքում (Երեւանից մոտ 20-30կմ հարավ): Կայանը շահագործման է հանձնվել 1976 թվականին, ներկայումս գործում է միայն կայանի 407,5 մեգավատ հզորությամբ երկրորդ  բլոկը:

Նոյեմբեր 19, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր