

ԷկոԼուր
Ատոմային էներգետիկայի բնագավառում արտոնագրի տրամադրման գործընթացը կենտրոնացվեց մեկ մարմնում: Գործադիրը մարտի 6-ին փոփոխություններ կատարեց իր վաղօրոք ընդունած որոշումներից մեկում, որի համաձայն` Ատոմային էներգետիկայի բնագավառում արտոնագրի տրամադրման ողջ գործընթացն այսուհետ կիրականացնի ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն:
Մինչ այդ միջուկային նյութերի ներմուծման և արտահանման լիցենզիաները ՀՀ կառավարության անունից տրամադրում էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, իսկ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի մի շարք գործառույթներ իրականացնելու համար այլ լիցենզիաները տրամադրում էր ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:
Մարտ 07, 2014 at 11:38
