ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԾԱԽՍԵԼ՝ ՀՈՂԵՐԻ ԷՐՈԶԻԱՅԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԷկոԼուր

Հայաստանի հողերի մեծ մասը գտնվում է լեռնալանջերի եւ թեքությունների վրա ու ենթարկվում է էրոզիայի, հողատարման: Տեղումների մոտ կեսը չի ներծծվում հողի մեջ եւ մակերեսային հոսքի ձեւով հեռանում է՝ տանելով իր հետ սննդարար մանրահողը: Մասնագետների հաշվարկներով` մեկ խորհանարդ մետր ջուրն իր հետ կարող է տանել մինչեւ 50 կգ մանրահող:  Մարտին Մակարյանը, ով խորհրդային տարիներին եղել է«Անտառ» պետական կոմիտե ավագ ինժեներ, առաջարկում է  հեղեղումների եւ անապատացման դեմ պայքարի միջոց՝ «ջրահավաք ակոսավորման համակարգ»: 

Յուրաքանյուր մեկ հեկտար տարածքում պետք է փորվի 1900-2000 գծամետր հորիզոնական ակոս, մեկը մյուսից 4-6 մետր հեռավորության վրա, ուղղաձիգ ուղղությամբ: Այդ ակոսները կկանխեն ջրերի ելքը, եւ յուրաքանչյուր հեկտար կստանա տարեկան ոռոգման նորմայի չափով ջուր, իսկ սննդարար մանրահողը ջրի հետ չի հեռանա:

Ըստ Մարտին Մակարյանի՝ ակոսավորման եղանակով հեղեղումներից պաշտպանվելն ամենաարդյունավետ եւ մատչելի տարբերակն է: Նրա խոսքերի համաձայն`  2002թ անապատացման դեմ պայքարի ծրագրի տվյալներով մեկ հեկտար տարածքում  անտառապատման միջոցով էրոզիայի դեմ պայքարի արժեքը կազմել է 2,5 հազար ԱՄՆ դոլլար, չհաշված խնամքի ծախսերը, դարավանդման միջոցով` 3000 ԱՄՆ դոլլար,իսկ ակոսավորման միջոցով` մոտ 60-70 ԱՄՆ դոլլար: Ակոսավորումը 50-100 անգամ ավելի էժան է, քան անտառապատումը: 

Դեկտեմբեր 22, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր