

ԷկոԼուր
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) հոկտեմբերի 24-ին` ժամը 13.15-ին, նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ, վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին: Այս մասին հայտնում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 00-ին տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀԱԷԿ-ը դուրս էր բերվել էներգաարտադրության ցանցից:
Անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են:
Հոկտեմբեր 27, 2015 at 17:37
