

ԷկոԼուր
Ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի՝ Հայաստանի էներգետիկ ոլորտում ապահովվում է հավասարակշռված վիճակ: Նրա խոսքերով՝ էներգիայի սպառումը նախատեսվում է կրճատել 30 տոկոսով: «Սա վիթխարի թիվ է և կփոխի բոլոր կանոնները էնեգիայի շուկայում...»,- նշեց փոխնախարարը: Ըստ նրա՝ Հայաստանն արտադրում է 4 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան կարող է սպառել: «Սա նշանակում է, որ հավելյալ հզորությունները մեզ համար բեռ են, այդ պատճառով մենք ցանկանում ենք կապ սահմանել Վրաստանի և Իրանի հետ` դրանք արտահանելու համար»: Փոխնախարարը կարևորեց դիվերսիֆիկացիան, որպես էներգետիկ համակարգի հիմնասյուներից մեկը: «Ներկայումս իրականացվում է ծավալուն ծրագիր` Իրան-Վրաստան-Հայաստան, որը հնարավորություն կտա մեծաքանակ էլեկտրաէներգիա արտահանել: Մյուս հիմնասյունը էներգախնայողությունն է կամ էներգարդյունավետությունը, սա նշանակում է, որ պետք է օգտագործել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի կենսունակ ռեսուրսը»:
2015 թվականին Հայաստանն ունեցել է ամենաբարձր թիվը ատոմային էներգիայի արտադրությունում` 332 միլիոնով կիլովատ ժամ, նախորդ տարիների համեմատ: ՋԷԿ- երի արտադրած էլէկտրաէներգիան անցյալ տարի ավելի քիչ էր: «Հաջորդը` միջուկային էներգետիկա: Մենք պահպանելու ենք ատոմային էներգիայի սեկտորը, և նախատեսվում է նաև նոր ատոմակայանի կառուցում: Դրա արժեքը մոտ 4 միլիարդ եվրո է: Նոր ատոմակայան չի կառուցվի, եթե դա չլինի տնտեսապես կենսունակ. Ցանկանում ենք կառուցել նոր ատոմակայան մասնավոր ներդրողների միջոցներով»,- նշեց փոխնախարարը «Կայուն էներգետիկ համակարգ Հարավային Կովկասում. իրականություն, թե պատրանք» հանրային քննարկման ընթացքում ունցած իր ելութի ժամանակ:
Փետրվար 29, 2016 at 16:48
