ՍՅՈՒՆԻՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼ

ՍՅՈՒՆԻՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼ

ԷկոԼուր

«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն դիմել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին առաջարկությամբ` Հայաստանի բնակչության շրջանում հանրաքվե անցկացնել ուրանի ծրագրի իրականացման վերաբերյալ:

Կազմակերպության տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված է, որ  04.08.2010թ. Կապանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ «ՀՀ Սյունիքի մարզում ուրանի և ուղեկցող օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման» նախագծի հասարակական լսումները: «Ուսումնասիրելով հասարակական լսումների արդյունքում կազմված արձանագրությունը` մենք եկանք այն եզրակացության, որ նորից ինչ-որ մի աղետալի բան փաթաթվում է Սյունիքի բազմաչարչար ժողովրդի վզից: Արձանագրության մեջ նշված Լեռնաձորի համայնքապետի դրական խոսքերը նախագծի շուրջ չեն համապատասխանում իրականությանը: Մենք դա կարող ենք հաստատել. համայքապետի իրական կարծիքը առ այսօր նախագծի վերաբերյալ կոշտ բացասական է»,- նշված է մամլո հաղորդագրության մեջ:   

Կազմակերպությունը նաեւ անհանգստացած է տարածաշրջանում տիրող էկոլոգիական ծանր վիճակով, որն առաջացել է «հանքարդյունաբերական ընկերությունների կողմից իրականցվող բնության եւ բնական պաշարների բարբարոսաբար ոչնչացման» հետեւանքով, եւ հայտարարում է, որ ջանք չի խնայի, որպեսզի ուրանի ծրագիրը չիրականացվի:

Մարտ 24, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր