ԴԻՄՈՒՄ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ, «ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-Ի ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

ԴԻՄՈՒՄ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ, «ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-Ի ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Գալստյան,

Հաշվի առնելով այն, որ
• պետությունը «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի 50% բաժնետոմսերի սեփականատերն է եւ իր վրա պարտավորություն է վերցրել վերահսկելու «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի գործունեությունը,

• պայմանագրի համաձայն` «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնում է ուրանի հանքավայրերի հետախուզման եւ հնարավոր շահագործման գործունեություն,

• Ճամբարակում եւ Մարտունիում (Գեղարքունիքի մարզ) տեղական հասարակայնության եւ բնակչության ներկայացուցիչները սարսափի մեջ են Միափորի Գետիկի իջվածքի շրջանում հնարավոր ռադիոակտիվ ճառագայթման պատճառով,

• ճառագայթային աղտոտումը մեծ վտանգ է ներկայացնում առողջության եւ շրջակա միջավայրի համար
• Ճամբարակում եւ Մարտունիում (Գեղարքունիքի մարզ) տեղի բնակչությունը զրկված է էկոլոգիական տեղեկատվությունից,

եւ ղեկավարվելով «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ղեկավարների հայտարարությամբ` ապահովել կազմակերպության գործունեության թափանցիկությունը, լայն հասարակայնությանը ներկայացնել ճառագայթային ռիսկերից զերծ մնալու երաշխիքներ,

«ԷկոԼուր»-ը խնդրում է Ձեզ, կամ Ձեր կողմից լիազորված պատասխանատու անձանց` տեղեկատվություն տրամադրել  այն մասին, թե արդյոք «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն մտադիր է հետագա գործունեություն ծավալել Հայաստանի Միափորի Գետիկի իջվածքում, եւ եթե այո, ապա նշել այդ գործունեության ժամկետներն ու ծավալները:

Այն դեպքում, եթե ուրանային դրսեւորումները Միափորի  Գետիկի իջվածքում արդյունաբերական հետաքրքություն չներկայացնեն, խնդրում ենք Ձեզ` որպես կազմակերպության, որը պատասխանատու է ուրանային հանքավայերին եւ ուրանային դրսեւորումներին առնչվող ողջ գործունեության համար, մոտակա ժամանակահատվածում Միափորի  Գետիկի իջվածքում, Ճամբարակ եւ Մարտունի համայնքներում ճառագայթային ֆոնի մոնիտորինգ անցկացնել, հայտնաբերել հնարավոր ռիսկերը եւ տեղեկատվություն տրամադրել լայն հասարակայնությանը`մասնավորապես տեղի բնակչությանը: 

Ստորեւ կցում ենք Ճամբարակ եւ Մարտունի համայնքներում ուրանային ծրագրի քննարկման վերաբեյալ տեղեկակատվական նյութը:

Ապրիլ 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր