

www.1in.am
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով էներգետիկ համագործակցությունը պետք է, ի թիվս այլոց, ընդգրկի Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը: Այս մասին նշված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստում:
Այդ առումով նախատեսվում է ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունում՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով, ասվում է համաձայնագրում:
Հոկտեմբեր 16, 2017 at 17:22
