

Առկա
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Արաբական միացյալ էմիրությունների հետ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման վերաբերյալ համագործակցության» համաձայնագրին:
Հայաստանը և ԱՄԷ-ը նպատակահարմար են գտել բարելավել համագործակցությունը երկու երկրների տարածքներում ատոմային բլոկների կառուցման, դրանց անվտանգ շահագործման, ռադիոկատիվ թափոնների մշակման և պահպանման, ատոմակայանների անվտանգության ապահովման վերաբերյալ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման, շրջակա միջավայրի պահպանության, բժշկության մեջ միջուկային նյութերի և տեխնոլոգիաների կիրառման, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում:
Մայիս 17, 2010
