ԷկոԼուր
Արմավիրը, Մեծամորը և մնացած համայնքները, որոնք գտնվում են Հայկական ատոմային էլեկտրակայանից 10 կմ շառավիղով հեռավորության վրա, պետք է ճանաչվեն ՀԱԷԿ-ի ազդակիր համայնքներ: Պետք է ապահովվի ՀԱԷԿ-ի ազդակիր գոտում բնակվող մարդկանց մասնակցությունը ՀԱԷԿ-ին վերաբերող բոլոր որոշումների ընդունման գործընթացում:
Այս պահանջներն առաջ քաշեցին «Հայկական ատոմային էլեկտրակայան, կառավարության նոր որոշումները «կանաչ» իրավունքների տեսանկյունից» թեմայով կլոր սեղանի մասնակիցները:
«Արմավիրի զարգացման կենտորոն»-ում օգոստոսի 22-ին անցկացված քննարկմանը մասնակցեցին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, «Արմավիրի մամուլի ակումբ» ՀԿ-ն, «Հույսի Մեծամոր» ՀԿ-ն և Արմավիրի մարզի համայնքների ներկայացուցիչները:
Քննարկման առանցքում էր «Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավություն» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Արդյունքում մշակվեց առաջարկությունների փաթեթ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: Որոշման նախագծի բովանդակությունը և կլոր սեղանի առաջարկությունները տրամադրվել են ՀԱԷԿ-ի ազդակիր գոտում գտնվող համայնքներին տարածելու համար:
Մանրամասները «Էկոլուր»-ի առաջիկա հրապարակումներում:
Օգոստոս 23, 2017 at 18:16