Արեւմտյան ԱԷԿ ռուսական սարքավորումներով

Արեւմտյան ԱԷԿ ռուսական սարքավորումներով

Lragir.am

Սերժ Սարգսյանը կոչ է արել Իտալիային մասնակցել Հայկական ԱԷԿ-ի կառուցմանը: Մինչ այդ նման կոչով նա դիմել էր Ֆրանսիային: Անցյալ շաբաթ նա կանչել է Ատոմային էներգետիակայի հարցերով խորհրդին եւ տեղեկացրել, որ Ֆրանսիան սկզբունքորեն դեմ չէ, սակայն ցանկանում է ոչ թե կառուցել, այլ միայն սարքավորումներ մատակարարել: Սարքավորումներ խոստացել է նաեւ Ռուսաստանը, եւ Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ սարքավորումները հնարավոր է համատեղել: Ճիշտ է, հազիվ թե ինքն իմանա, թե ինչպես դա կարելի է անել, քանի որ տեխնիկական կոմպլեմենտարիզմը որոշ չափով տարբերվում է քաղաքականից:

Ո՞վ Արեւմուտքում կհամաձայնի Հայաստանում ԱԷԿ կառուցել, եթե արդեն նախօրոք հայտնի է, որ դրա սարքավորումները մեծամասմաբ ռուսական են: Վերջիվերջո, գոյություն ունեն սարքավորումները կառուցման հետ համատեղելու չափանիշեր, եւ նույնիսկ ոչ մասնագետը կարող է ասել, որ ԱԷԿ-ը պետք է կառուցվի սարքավորումների մի որոշակի դասով:

Իտալիան, որը ԱԷԿ կառուցման մեծ փորձ ունի, դեռ չի արձագանքել Սերժ Սարգսյանի կոչին: Հնարավոր է, որ այն նոր տենդերի է սպասում, որում նախապես չի որոշվի Ռուսաստանի մասնակցությունը:

Դեկտեմբեր 15, 2011 at 15:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր