Կառավարությունը նշանակեց Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու նոր մարզպետներին

Կառավարությունը նշանակեց Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու նոր մարզպետներին

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 10-ի նշանակեց Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու նոր մարզպետներին:

Գեղարքունիքի մարզպետ նշանակվեց Գնել Սանոսյանը, ով մինչև այս զբացեղնում էր ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնը:

Վայոց ձորի մարզպետ նշանակվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տրդատ Սարգսյանը:

Լոռու մարզպետ նշանակվեց Անդրեյ Ղուկասյանը, ով մինչ այս Լոռու մարզպետի տեղակալն էր:

Նշենք, որ թափուր են մնում Արագածոտնի, Արմավիրի և Սյունիքի մարզպետների պաշտոնները:

 

Հոկտեմբեր 10, 2018 at 12:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր