Երևանում ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում տնկվել է 10000 ծառ և թուփ

Երևանում ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում տնկվել է 10000 ծառ և թուփ

ԷկոԼուր

Մարտի 31-ին Երևանում կազմակերպված ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում բոլոր վարչական շրջաններում տնկվել է 10000 ծառ և թուփ: Մինչև ապրիլի 10-ը նախատեսվում է տնկել ևս 6000-ը:

Սանմաքրման աշխատանքների արդյունքում աղբավայր է տեղափոխվել շուրջ 430 տոննա աղբ:

Ծառատունկ-շաբաթօրյակին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու անդամներ,քաղաքապետարանի ենթակա կառույցների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերիխորհրդի անդամներ, ուսանողներ, հասարակական կազմակերպություններ, բնակիչներ:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Ապրիլ 03, 2018 at 17:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր