

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ Արծվիկ Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՀՅԴ-ական այլ նախարարներ ու մարզպետներ. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը:
Արծվիկ Մինասյանի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը պարզաբանեց, որ Մինասյանը հրաժարականի դիմումը գրել է ՀՅԴ գերագույն մարմնի` ՀՀԿ-ի հետ քաղաքական կոալիցիայից դուրս գալու հայտարարությանը համաձայն:
Ապրիլ 26, 2018 at 15:04
