ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ է նշանակվել Այսեր Ղազարյանը

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ է նշանակվել Այսեր Ղազարյանը

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ է նշանակվել Այսեր Ղազարյանը:

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1973 թ-ին, օգոստոսի 2-ին, ք. Ապարան

Կրթություն

- 1979-1990թթ. - Ապարանի №1 միջնակարգ դպրոց

- 1992-1997թթ. - ք. Երևան, ՀՀ գյուղատնտեսական ինստիտուտ, Ագրոնոմիական ֆակուլտետ

- 2004թ.- վերապատրաստման դասընթաց՝   Վիենայի գյուղատնտեսական համալսարան (Ավստրիա)

- 2005թ.- վերապատրաստման դասընթաց ՝  Ուփսալայի գյուղատնտեսական համալսարանի անտառային դպրոց (Շվեդիայի)

- 2006թթ.-2016թթ.- բազմաթիվ կարճաժամկետ ուսուցողական այցեր՝ Գերմանիա, Ավստրիա, Շվեցարիա, ԱՄՆ և մի շարք այլ երկրներ

Աշխատանքային գործունեություն

- 1990-1992թթ. – ՀՀ ԳՆ Ապարանի ոռոգման և ջրարբիացման համակարգերի վարչություն - հիդրոկառույցների տեսուչ,

- 1997թ. – ՀՀ ԲՆ «Հայանտառ» պետական ձեռնարկության Ապարանի անտառտնտեսություն - անտառապետի օգնական,

- 2000-2004թթ. - ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ - առաջատար մասնագետ,

- 2002-2012թթ. –Հայաստանի ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի, իսկ այնուհետև անտառագիտության ամբիոններ - դասախոս (համատեղության կարգով),

- 2006թ. (հունվարից-սեպտեմբեր) –ՀՀ ԳՆ «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ՝ որպես առաջատար մասնագետ,

- 2006-2009թթ. – ՀՀ ԲՆ «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ - բաղադրիչի համակարգող,

- 2009-2016թթ.- Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության կողմից իրականացվող «Կենսաբազմազանության կայուն կառավարումը Հարավային Կովկասում» ծրագիր - ավագ խորհրդատու,

- 2017-2018թթ. – ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդատու՝ հասարակական հիմունքներով,

- 2017թ. ՀՀ ԿԱ  «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՀ, որպես լանդշաֆտների վերականգնման ուսումնասիրության ու պլանավորման, կայուն այգեգործական համակարգերում ներդրումների քարտեզագրման ու պլանավորման գծով միջազգային տեխնիկական փորձագետ,

- 2018թ. ՀՀ ԿԱ  «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՀ, որպես գեոմոնիթորինգի գծով փորձագետ:

Այլ տվյալներ

- 1997-1999թթ.- ծառայել ՀՀ զինված ուժերում, որպես վաշտի հրամանատարի տեղակալ, զինվորական կոչումը՝ լեյտենանտ:

Մի շարք հրատարակությունների, ուղեցույցերի, հայեցակարգերի, գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Հունիս 22, 2018 at 15:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր