

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների ընթացքում, ինչպես նաեւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 95 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 160.001.788 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 48 դեպքով նշանակվել է 3.900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, ինչպես նաեւ իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 124.200.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 32 դեպք, հաշվարկվել է 156.501.140 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 15 դեպքով նշանակվել է 900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Իրականացված ստուգումներ՝
1. «Հայանտառ» ՊՈԱԿ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել եւ արձանագրվել է ապօրինի հատված 44 ծառի կոճղ, հաշվարկվել է 755.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
2. «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել եւ արձանագրվել է 231 հատ ապօրինի հատված ծառի կոճղ, հաշվարկվել է 34.671.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
3. «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել եւ արձանագրվել է 1301 հատ ապօրինի հատված ծառի կոճղ, հաշվարկվել է 88.773.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Արձանագրվել է իրավախախտման 51 դեպք, հաշվարկվել է 2.275.940 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 22 դեպքով նշանակվել է 2.200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է ապօրինի որսի 1 դեպք, հաշվարկվել է 68.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Ընդերքի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 100.000 ՀՀ դրամի չափով։
Հողերի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 100.000 ՀՀ դրամի չափով։
Մթնոլորտի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 250.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է 1.156.708 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Էկոփորձաքննություն
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 100.000 ՀՀ դրամի չափով։
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կայացվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 250.000 ՀՀ դրամի չափով։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 4.808.659 ՀՀ դրամ:
Օգոստոս 21, 2018 at 16:10
