

ԷկոԼուր
2019թ. հունվարի 21-ին «Դիլիջան» ազգային պարկ»-ում ապօրինի հատվել է տարբեր տրամաչափերի 12 հաճարենի և 12 կաղնի: Հատված ծառերը հայտնաբերվել են ազգային պարկի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի 7-րդ պահաբաժնի 15 քառակուսի տարածքում:
ՀՀ բնապահպանության նախարարության համաձայն` օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում ապօրինի ծառահատում իրականացրած անձանց ինքնության բացահայտման ուղղությամբ:
«Դեպքի մասին տեղյակ են պահվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և իրավապահները։ Տեղում աշխատանքներ են տարվում իրավապահ մարմինների կողմից։ Մեղավորները բացահայտվելու են և պատասխանատվության ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ», - նշված է նախարարության հայտարարության մեջ:
Հունվար 24, 2019 at 18:00
