«Արմենիան Քափըր Փրոգրամ»-ը դատական կարգով վիճարկում է տեսչական մարմնի ստուգման արդյունքները

«Արմենիան Քափըր Փրոգրամ»-ը դատական կարգով վիճարկում է տեսչական մարմնի ստուգման արդյունքները

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարում է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի գործունեության դադարեցումը պայմանավորված չէ Ընկերությունում տեսչական մարմնի ստուգման արդյունքների հետ: «Ներկայումս Ընկերության գործունեության դադարեցումը չի կարող պայմանավորված լինել Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում ընդունված ակտով: Ընկերությունը դատական կարգով վիճարկում է Տեսչական մարմնի կողմից անցկացված ստուգման արդյունքները, ինչը նշանակում է, որ մինչև վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը Ընկերության մոտ վերոնշյալ վնասը հատուցելու պարտավորություն առկա չէ»,- մասնավորապես նշված է տեսչական մարմնի պարզաբանման մեջ:

Տեսչական մարմինը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում 2018թ-ի իրականացրած ստուգմամբ պարզել էր, որ Ընկերության կողմից խախտվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 378․691․345 ՀՀ դրամ վնաս. ընկերությունը չի ներդրել գազերի մաքրման համակարգ և 90 տոկոսով չի նվազել արտանետվող ծծմբային անհիդրիդի քանակությունը, փոխարենը գրանցվել է արտանետումների աճ:

«Դատական գործընթացում Ընկերության ներկայացրած պահանջը մերժվելու դեպքում վնասի հատուցման գումարի վճարումը տարաժամկետելու հարցը կարող է քննարկվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով», - տեղեկացնում է տեսչական մարմինը:

 

Սույն հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Փետրվար 21, 2019 at 18:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր