

ԷկոԼուր
Մայիսի 22-ին Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, գրելով, որ բնապահպանության ոլորտում ընթացող գործընթացները, այդ թվում՝ իրականացվող և իրականացվելիք գործողություններն ու միջոցառումները չեն համապատասխանում իր սկզբունքներին և գործելակերպին:
«Մեծարգո պարոն վարչապետ, նկատի ունենալով այն, որ բնապահպանության ոլորտում ընթացող գործընթացները, այդ թվում իրականացվող և իրականացվելիք գործողություններն ու միջոցառումները չեն համապատասխանում իմ սկզբունքներին և գործելակերպին, այդ պարագայում ինձ վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացման ապահովումը դառնում է թերի կամ անհնար, հետևաբար գտնում եմ, որ բնապահպանության նախարարությունում իմ հետագա աշխատանքը նպատակահարմար չէ, ուստի խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»,- գրել է Այսեր Ղազարյանը:
Մայիս 23, 2019 at 16:17
