Panorama.am
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, խոսելով Նուբարաշենի թունաքիմիկատների մասին, ասաց, որ այսօր խնդրի առաջին անվտանգության փուլը լուծվել է, տարածքը ծածկվել և շրջափակվել է:
«Կոմունիստների օրոք թունաքիմիկատները թաղել են, սակայն չեն ուսումնասիրել, որ այդ տարածքը գտնվում է ակտիվ սողանքային գոտում: Այսօր մենք այնտեղ որոշակի աշխատանքներ ենք տարել և նորից թաղել ենք թունաքիմիկատները: Սակայն առաջիկայում մենք նախատեսում ենք թունաքիմկատները հանել և պահեսատվորել, սակայն դա պետք է իրականացվի միջազգային կազմակերպությունների ջանքերով»,- տեղեկացրեց նա:
Նախարարը նաև ավելացրեց, որ թունաքիմիկատների արտաբերման, տեղափոխման, և ոչնչացման բարդ ու վտանգավոր աշխատանքները կազմակերպելու համար միջազգային մի շարք կազմակերպություններ ու երկրներ արդեն իսկ մեր երկրին աջակցելու իրենց համաձայնությունն են տվել:
Հունիս 30, 2010
