ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ

ԷկոԼուր

«Մենք ունենք բավականին հետաքրքիր նախագծեր, առաջարկություններ, ամենաժամանակակից տեխնոլոգիաները, որ պոչամբարներից ազատվենք, պրծնենք»: Նման հայտարարությամբ հուլիսի 2-ին՝ Կապանի քաղաքապետարանում, հանդես եկավ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Նա նաեւ նշեց, որ նախարարությունը պատրաստում է ընդերքի մասին նոր օրինագիծ, որը կարգավորելու է հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները:  «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս աշխատող հանքերը, հանքերը, որոնք փակվելու են, բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվեն արդեն համապատասխան մեր նոր նախագծի, որը շատ ավելի խստացնում է պետության պահանջները էկոլոգիայի տեսանկյունից»,- ասաց Արեգ Գալստյանը: Ըստ նրա՝ նոր օրինագիծը պարզեցնելու է արտոնագրերի տրամադրման հարցերը, ավելի լավ պայմաններ է ստեղծելու ներդրողների համար, ինչպես նաեւ հզորացնելու է էկոլոգիական եւ սոցիալական պահանջները: Օրինագիծը պատրաստելիս՝ նախարարությունն աշխատել է Համաշխարհային բանկի փորձագետների հետ, եւ այն կազմվել է զարգացած երկրներում՝ Կանադայում, Ավստրալիայում, Չիլիում գործող նմանատիպ օրենքների օրինակով: Օրինագիծը նախարարության կայքում շրջանառության մեջ կդրվի սեպտեմբեր ամսից:

Նշենք նաեւ, որ ըստ Արեգ Գալստյանի՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պատրաստել է բնական պաշարների զարգացման ռազմավարություն եւ ներկայացրել այն ՀՀ կառավարություն:

Հուլիս 09, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր