Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

ԷկոԼուր

Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ օգոստոսի 20-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նշված տարածքում օգոստոսի 20-ին հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է մոտ 150 հա:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ, յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 92 փրկարար), Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից 15, Արա գյուղից 30, Զորավան գյուղից 20, Եղվարդ քաղաքից 15 և Արագածոտնի մարզի մոտակա գյուղերից 20 բնակիչ, ինչպես նաև անտառտնտեսության 18 աշխատակից:

Օգոստոսի 21-ին՝ ժամը 02:15-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Պարզվել է, որ Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա: Հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում, որը մեկուսացվել է:

Օգոստոսի 22-ին հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 1800 հա:

Օգոստոսի 23-ի դրությամբ կան ծխացող օջախներ:

Իրականացվում է հերթապահություն:



Օգոստոս 24, 2019 at 11:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր