ԷկոԼուր
ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի և Բերդի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում սեպտեմբերի 23-ին պարզվել է, որ Նավուր բնակավայրի բնակիչ, 44-ամյա տղամարդը 2018 թ. հոկտեմբերից մայիսն ընկած ժամանականհատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղի Նավուրի անտառպետության 2-րդ պահաբաժնի «Մոշուտ թալա» և «Ֆերմաների տակ» տարածքում ապօրինի հատել է տարբեր տեսակի և տրամագծերի թաց կանգուն 74 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 6.090.000 դրամի գույքային վնաս:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Սեպտեմբեր 26, 2019 at 14:21