Բնապահպանական ծրագրերի գծով բյուջեն կառավարության հավանությանն է արժանացել օրենքի խախտմա՞մբ

Բնապահպանական ծրագրերի գծով բյուջեն կառավարության հավանությանն է արժանացել օրենքի խախտմա՞մբ

ԷկոԼուր

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը կարծում է, որ բնապահպանական ծրագրերի գծով բյուջեն կառավարության հավանությանն է արժանացել օրենքի խախտմամբ:

«Համաձայն «Բյուջետային համակարգի մասին» օրենքի՝ բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջերի նախատեսվող ծախսերը չեն կարող պակաս լինել, քան այդ տարվա նախորդող երկրորդ բյուջետային տարվա բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարը:

2019 թ-ի բնապահպանական ծրագրերի ծախսերը չեն կարող պակաս լինել 40.1 միլիարդ դրամից՝ հաշվի առնելով նաև փաստացի մուտքերն այդ գծով: Մի քանի օր առաջ ես ստանում եմ ֆինանսների նախարարից պատասխան, որ ծախսերը, որոնք ներառված են, կազմում են 11 միլիարդ դրամ, որը 30 միլիարդ դրամով պակաս է:

Նույն օրենքի համաձայն՝ 2020 թ-ի բնապահպանական ծրագրերի ծախսերը պետք է լինեն 54.2 միլիրադ դրամ, այնինչ մի քանի օր առաջ կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծը նախատեսում է 15.7 միլիարդ դրամ, որը 40 միլիարդ դրամով պակաս է նրանից, ինչ որ պետք է լիներ:

Ես ուզում եմ հասկանալ՝ այս ամենը բնապահպանական ոլորտի նկատմամբ հատուկ ռազմավարության արդյունք է, թե՞ նախարարների` ֆինանսների նախարարության, շրջակա միջավայրի նախարարության կողմից օրենքների չիմացության: Ինչպե՞ս է ստացվում, որ օրենքն այս ձևով արժանանում է կառավարության հավանությանը», - ՀՀ ազգային ժողովում հարց բարձրացրեց Մանե Թանդիլյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց. «Կարող է նաև այնպես լինել... նախագիծը համապատասխանում է «Բյուջետային համակարգի մասին » օրենքին... մեր կարծիքով մենք օրենք չենք խախտել»:

Թանդիլյանն էլ իր հերթին արձագանքեց, որ տարօրինակ է նախարարից լսել օրենքի խախտմամբ բյուջեի ներկայացման արդարացում:

Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում:



Հոկտեմբեր 14, 2019 at 13:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր