

ԷկոԼուր
«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել: ՀՀ դատախազությունից հայտնում են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:
Նշենք, որ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը մեղադրվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մի շարք բնակիչների օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ առանց խոտհարքներից օգտվելու օրենքով սահմանված պայմանագիր կնքելու, խոտհարքը տրամադրելու և խոտհարքն ապօրինի հնձելը չկանխարգելելու դիմաց տարբեր չափերի կաշառք պահանջելու և ստանալ ու մեջ։
Մասնավորապես՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (7 դրվագ) (պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պատժվում են ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դեկտեմբեր 11, 2019 at 16:11