ԷկոԼուր
ՆԱՏՕ-ն Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի ժամանակակից սարքավորումներ՝ քիմիական լաբորատորիա ստեղծելու և շրջակա միջավայրի օբյեկտներում և կենսամիջավայրում օրգանական կայուն աղտոտիչների պարունակության վերլուծական հետազոտությունները և փաստացի մակարդակները ուսումնասիրելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Ըստ աղբյուրի`սարքավորումները կտրամադրվեն ՆԱՏՕ-ի կողմից հաստատված ՀՀ բնապահպանության նախարարության մշակած «Հայաստանի Հանրապետությունում ժամկետանց թունանյութերի հաշվառում, դիտարկում և վերլուծություն՝ դրանց անվտանգ հեռացման նպատակով» ծրագրի շրջանակներում:
Հուլիս 27, 2010
