

ԷկոԼուր
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի 2020 թ-ի ապրիլի 5-ին:
«Ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2020 թվականի ապրիլի 5-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից», - նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։
Փետրվար 10, 2020 at 11:41
