

ԷկոԼուր
Շարունակվում է պետական կառույցների օպտիմալացումը: «Զիկատար բնապահպանական կենտրոն» և «Արգելոցապարկային համալիր» երկու ՊՈԱԿ-ները կմիավորվեն մեկ կառույցի մեջ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչությունը:
Այդ կազմակերպությունների կազմի մեջ են մտնում «Էրեբունի» պետական արգելոցը, «Որդան կարմիր», Ջերմուկի ջրաբանական և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերը, «Ջրվեժ» անտառպարկ», Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ», Վանաձորի «Վանաձոր» դենդրոպարկ», Բերդի «Սորաններ» դենդրոպարկ» և Իջևանի «Դենդրոպարկ» պետական հիմնարկները։ Նպատակահարմար է «Զիկատար» պետական արգելավայրի կառավարումը ևս հանձնել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին՝ հաշվի առնելով, որ երկու ՊՈԱԿ-ները իրականացնում են միատեսակ գործառույթներ։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի 9-ը հաստիքներից 2-ը կկրճատվեն։
Փետրվար 18, 2020 at 14:46
