ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ 5 ԴԵՊՔ` ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ 23-Ի ՓՈԽԱՐԵՆ

Հետք

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունիսի 27-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է դրամանենգության 42 դեպք, բացահայտվել է 8-ը: Արձանագրվել է ապօրինի ծառահատման 5 դեպք, բացահայտվել է 3-ը: Որսագողության 1 դեպքը բացահայտվել է:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է դրամանենգության 65 դեպք, բացահայտվել է 5-ը: Արձանագրված ապօրինի ծառահատման 23 դեպքից բացահայտվել է 13-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Որսագողության 2 դեպքերը բացահայտվել են:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Հուլիս 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր