

ԷկոԼուր
Պարետ Տիգրան Ավինյանի ս.թ. մարտի 31-ի որոշմամբ մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Մասնավորապես,
- դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը
- սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը
- թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման
- աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը:
Սահմանափակումների մանրամասները` որոշման մեջ:
Ապրիլ 01, 2020 at 13:40
