

ԷկոԼուր
Հայաստանում հաստատված արտակարգ դրության պայմաններում ամբողջությամբ թույլատրված է հանքագործական արդյունաբերության աշխատանքը և բաց հանքերի շահագործումը: Այս ոլորտում մեծամասամբ արգելվում է տարածքի նախապատրաստումը հանքարդյունաբերության համար, հետախուզական հորատումը:
Ամբողջությամբ թույլատրվում է նաև իրականացնել հետևյալ գործուներություն՝
- Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում
- Ջրամատակարարում, կոյուղու, թափոնների կառավարում և վերամշակում
- Առողջապահություն, Բնակչության սոցիալական սպասարկում
- Օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն
- Ֆինանսական և ապահովագրական գործունեություն
Արտակարգ դրության պայմաններում մեծամասամբ գործունեության իրականացման թույլատրվող ոլորտներն են․
- Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն
- Փոխադրումներ և պահեստային տնտեսություն
Մեծամասամբ արգելվող ոլորտներն են․
- Մշակող արդյունաբերություն
- Շինարարություն,
- Մեծածախ և մանրածախ առևտուր,
- Ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում
- Կացություն (հյուրանոցային ոլորտ), հանրային սնունդ
- Տեղեկատվություն, կապ,
- Անշարժ գույքի հետ կապված գործունեություն
- Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն
- Վարչարակական և օժանդակ գործունեություն
- Կրթություն
- Մշակույթ, զվարճություններ, հանգիստ
- Սպասարկման այլ ծառայություններ
Այս ոլորտներից որոշների գործունեությունը հնարավոր է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով:
Ամբողջությամբ արգելվող ոլորտներն են
- Տնային տնտեսությունների գործունեությունը որպես գործատու,
- Տնային տնտեսություններում չտարբերակված ապրանքների և ծառայությունների արտադրություն սեփական սպառման համար
Տնտեսական գործունեության նկատմամբ այս սահմանափակումները սահմանված են ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի կողմից սույն թվականի մարտի 31-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ՀՀ ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշմամբ:
Ապրիլ 02, 2020 at 16:22
