

ԷկոԼուր
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի հրամանով Իրինա Պարույրի Հովհաննիսյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Ինչպես հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը, Իրինա Հովհաննիսյանը Հայաստանում անտառտնտեսության առաջին կին ղեկավարն է:
Իրինա Հովհաննիսյանի կենսագրությունը
2009-ին ավարտել է «Գալիք» համալսարանը՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորում։
2018-ին վերապատրաստվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ հանրային քաղաքականություններ և շահերի պաշտպանություն կրթական ծրագրով:
Մասնակցել է մի շարք միջազգային վերապատրաստման ծրագրերի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում և Ալբանիայում։
2014 թ-ից հանդիսանում է «Աստղացոլք» ՀԿ-ի նախագահ
2011-2014 թթ-ին - «World Vision international organization» կազմակերպության Ճամբարակի տարածաշրջանային զարգացման ծրագրի թիմի ղեկավար
2009-2011 թթ-ին - «Աստղացոլք» ՀԿ-ի դրամաշնորհների կառավարիչ
2005-2008 թթ-ին - Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար
1996-2004 թթ-ին - «Հայաստանի հեռախոսային ցանցեր» ՓԲԸ կադրերի բաժնի պետ
Ապրիլ 21, 2020 at 13:57
