Վահե Ջիլավյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ

Վահե Ջիլավյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 21-ի որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ:

Վահե Ջիլավյանի կենսագրությունը

1996 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը «Կառավարում և տնտեսական կապեր»-ի ֆակուլտետը
Աշխատանքային գործունեություն

2018 – 2020 թթ.- Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար

2017 –2018թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2016 – 2017թթ.- Հայաստանի Խաղողագործության և գինեգործության Հիմնադրամի փոխտնօրեն, ապա գործադիր տնօրենի ժ/պ

2015 – 2016 թթ.- Հայաստանի Զարգացման Հիմնադրամի սփյուռքի գծով խորհրդատու

2012 - 2014 թթ.- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

2009 - 2012 թթ.- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար

1999 – 2009 թթ.- ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն՝ վարչության պետ

2000 –2009 թթ. - ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անդամ

1999թ. – Առաջին համահայկական խաղերի ֆինանսական տնօրեն

1999 թ. - ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն՝ բաժնի պետ

1998 – 1999 թթ.– ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն՝ գլխավոր մասնագետ

Ունի քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

 

Ապրիլ 22, 2020 at 18:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր