ԷկոԼուր
Ս․ թ․ ապրիլի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի ջրային տարածքներում և Երևան քաղաքի Հրազդանի կիրճում իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավվել են 14 հատ կախովի ձկնորսական ցանց («էկրաններ»)։
«ՀՀ Արարատի մարզի Ռանչպար գյուղի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք՝ առգրավվել է երկփողանի որսորդական հրացան։
Վերոհիշյալ փաստերով կիրականացվեն վարչական վարույթներ, իրավախախտներն օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության։ Ստուգայցերը շարունակվում են», - նշված է տեսչության հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
Ապրիլ 27, 2020 at 15:52