Էրիկ Գրիգորյանը կթողնի՞ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը․ նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել

Էրիկ Գրիգորյանը կթողնի՞ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը․ նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել

էկոԼուր

2020 թ․ մայիսի 5-ին մամուլում տարածվեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին լուրը։ 

Նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ԷկոԼուրի հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց այդ լուրը․ «Որևէ մեկնաբանություն այս պահին չեմ կարող  տալ»,- ասաց նա։ 

Նախարարի աշխատանքից ազատման դիմումը պետք է ստորագրի ՀՀ վարչապետ Նիկոլ ՓաշինյանըԴեռ վարչապետի պաշտոնական կայքում այս մասին տեղեկատվություն չկա:

Էրիկ Գրիգորյանը 2018-2019 թթ․ զբացղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի, իսկ 2019 թ-ից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը:

 

 
 
 
 

Մայիս 05, 2020 at 16:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր