

ԷկոԼուր
ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով լրացուցիչ $1 միլիոն կհատկացնի Հայաստանին՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ Այս աջակցությունը նախորդի հետ միասին կուղղվի հետևյալ խնդիրների լուծմանը․
- Պատրաստել լաբորատոր համակարգերը
- Ակտիվացնել դեպքերի հայտնաբերոմը և իրադարձությունների վրա հիմնված հսկողությունը
- Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու
արձագանքման և պատրաստվածության մակարդակը - Խթանել ռիսկերի հաղորդակցումը
Մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է մոտ $2,7 միլիոնի ֆինանսավորում՝ աջակցելու Հայաստանին առավել արդյունավետ արձագանքելու COVID-19 համավարակին։
Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ Աջակցություն Հայաստանին նախաձեռնությունն էլ Հայաստանին տրամադրում է $1.2 միլիոն լրացուցիչ ֆինանսական օժանդակություն՝ COVID-19 համավարակի տնտեսական հետևանքներին արձագանքելու համար։
«Ակնկալվում է, որ հետկորոնավիրուսային աշխարհում տնտեսական մարտահրավերներն անխուսափելի կլինեն: Խոցելի ընտանիքները և համայնքներն ամենից շատ կզգան այդ տնտեսական հետևանքների ազդեցությունը:
Այդ պատճառով, մենք միտված ենք նրանց օգնության ձեռք մեկնել՝ փոքր, համայնքահեն դրամաշնորհների միջոցով»,- նշված է ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Մայիս 22, 2020 at 18:53
