

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020թ․ մայիսի 11-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է 137 դեպք, որից 83 դեպքով հաշվարկվել է 67.868.400 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 62 դեպքով նշանակվել է 4.400.000 դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 14 գործ (1.625.500 դրամի չափով վարչական տուգանք):
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.638.000 դրամ:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 90 դեպք, 77-ով հաշվարկվել է 66․457․400 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20-ով նշանակվել 2.020.000 դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 14 դեպք, 3-ով հաշվարկվել է 566.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 11-ով նշանակվել 570.000 դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 5 դեպք, 2-ով հաշվարկվել է 795.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 200.000 դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննության շինարարական աշխատանքների իրականացման 1 դեպքով նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք, 1-ով հաշվարկվել է 50.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 160.000 դրամի չափով վարչական տուգանք:
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 25 դեպքով նշանակվել է 1.350.000 դրամի չափով վարչական տուգանք։
Հուլիս 08, 2020 at 16:10