

Իջևանի ոստիկանության քրեական հետախույզները հայտնաբերել են փայտածուխ պատրաստելու տարաներ և մոտ 12 խմ փայտանյութ:
Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության, հայտնաբերվել է փայտածուխով լցված մի քանի տասնյակ պարկ և տարաներ։ Տերերը չեն ներկայացրել հայտնաբերվածի օրինականության վերաբերյալ փաստաթղթեր։ Մոտ 12 խմ փայտանյութն էլ բարձված է եղել «Զիլ» բեռնատարում, որի վարորդը` Իջևանի 37-ամյա բնակիչը, բեռի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել։ «Զիլ»-ը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Օգոստոս 05, 2020 at 11:32