Շրջակա միջավայրին հասցվել է 5 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է 5 միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թ․ հուլիսի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է թվով 26 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 5․186․910 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 1․300․000 դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 14 գործ (952․400 դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 664․000 դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 21 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 5․186․910 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 70․000 դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200․000 դրամի չափով վարչական տուգանք։

Իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 750․000 դրամի չափով վարչական տուգանք:

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների և ռեժիմի խախտման 1 դեպքով նշանակվել է 80․000 դրամի չափով վարչական տուգանք։

 

 

Օգոստոս 17, 2020 at 13:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր