

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թ. օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 27 դեպք, որից 26 դեպքով հաշվարկվել է 25․692․500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50․000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 20․147․387 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1․700․000 դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 8 գործ (1.235.000 դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 304.300 դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 25 դեպքով հաշվարկվել է 25․682․500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 496․500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 300․000 դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 10․000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքում հաշվարկվել է 19.650.887 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել է 1.250.000 դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150.000 դրամի չափով վարչական տուգանք։
Օգոստոս 26, 2020 at 12:28
