ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով իրականացվում են լրացուցիչ միջոցառումներ. ԱԱՏՄ

ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում ջրային բնույթի բռնկումների կանխարգելման  նպատակով իրականացվում են լրացուցիչ միջոցառումներ. ԱԱՏՄ

ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) լրացուցիչ միջոցառումներ է իրականացնում։ Այս մասին հայտնում է ԱԱՏՄ-ն:

«Հարուցվել է մեկ տասնյակից ավելի վարչական վարույթ, որոնց շրջանակում կատարվել են կրկնակի հետազոտություններ, դիտարկվել է առանձին բնակավայրերի ջրամատակարարման համակարգը։

Որպես «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման ու սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ԱԱՏՄ-ն իրավասու է, մասնավորապես, արձանագրվող շեղումների դեպքում կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը կասեցնելու մասին կարգադրագիր տալ, մինչեւ շեղումները բացառվեն»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հոկտեմբեր 21, 2020 at 15:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր