Ի՞նչ է սպասվում Սոթքի հանքին, որի տարածքի մի մասը գտնվում է Քարվաճառում. ԱԺ պատգամավոր

Ի՞նչ է սպասվում Սոթքի հանքին, որի տարածքի մի մասը գտնվում է Քարվաճառում. ԱԺ պատգամավոր
Ի՞նչ ճակատագիր կունենա Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում տեղակայված ոսկու հանքավայրը, երբ Քարվաճառն ամբողջությամբ անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային Ժողովի հերթական նիստին Կառավարության ներկայացուցիչներին հարց ուղղեց Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը:  
 
«Հարգելի կառավարություն, Արցախին առնչվող հայտնի փաստաթղթից հետո, երբ Քարվաճառն ամբողջությամբ դառնա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջան, խնդիր է առաջանում Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում տեղակայված ոսկու հանքի հետագա գործունեության մասով: Ի՞նչ է սպասվում հանքի ճակատագրին, ի՞նչ է լինելու հանքում աշխատող մարդկանց հետ, որովհետև հանքի տարածքի մի մասը գտնվում է Քարվաճառի շրջանում»,- նշեց պատգամավորը:
 
Ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ասաց, որ այդ հարցին Կառավարությունը գրավոր պատասխան կտա: 

Նոյեմբեր 18, 2020 at 17:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր