Արտաքին գործերի նախարար է նշանակվել Արա Այվազյանը

Արտաքին գործերի նախարար է նշանակվել Արա Այվազյանը

Նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար: 

Վարչապետի 2020 թ. նոյեմբերի 18-ի 1247 - Ա որոշմամբ Արա Այվազյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Նշենք, որ նա փոխնախարարի պոշտոնում նշանակվել էր այս տարվա հոկտեմբերի 16-ին:

Արա Այվազյանի կենսագրությունը

Ծնվել է 1969 թ. մարտի 30-ին, Երևանում։

Կրթություն 

1986-1993թթ․ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, արաբական բաժին,
1994թ․ Հայկազյան համալսարանական քոլեջ (Լիբանան), քաղաքագիտության ֆակուլտետ;

Աշխատանքային գործունեություն`

1994-1996թթ․ ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար,
1996-1997թթ․ Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար,
1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ,
1998թ․ ԱԳՆ քարտուղարության պետ,
1999-2006թթ․ Արգենտինայում և Չիլիում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես),
2000-2006թթ․ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես),
2006-2011թթ․ ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական,
2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան),
2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)
2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան),
2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան),
2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս),
2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս),
2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո),
2017-2020թթ․ Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո),
2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո),

2020թ. հոկտեմբերի 16-ին նշանակվել է Արտաքին գործերի փոխնախարար:

 

Նոյեմբեր 19, 2020 at 12:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր