Առգրավվել է 1837 կգ սիգ տեսակի ձուկ. շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 9 միլիոն դրամի վնաս

Առգրավվել է 1837 կգ սիգ տեսակի ձուկ. շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 9 միլիոն դրամի վնաս

2020թ. դեկտեմբեր և 2021թ. հունվար ամիսների ընթացքում առգրավվել է 5153 հատ՝ 1837 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: 

Միևնույն ժամանակահտավածում Սևանա լճից դուրս է բերվել 22 հատ՝ յուրաքանչյուրը 100 մ երկարությամբ պոլիէթիլենային ձկնորսական ցանց: Կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 9 միլիոն 185 հազար 750 դրամ:

Առգրավված ձկները տրամադրվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին, «Գավառի» մանկատանը, «Դիլիջանի» գիշերօթիկ դպրոցին, Դիլիջանի քաղաքապետարանին, որն իր հերթին ձուկը հանձնել է Արցախի Հանրապետությունից ժամանած ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: 

Վերոնշյալ աշխատանքներն իրականացվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում:

Հունվար 29, 2021 at 16:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր