

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 37 դեպք, որից 35 դեպքով հաշվարկվել է 5 միլիոն 349 հազար 850 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 670 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 500 հազար դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 6 գործ (869 հազար 200 դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 141 հազար 150 դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 22 դեպքով հաշվարկվել է 4 միլիոն 162 հազար 800 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 130 հազար դրամի չափով վնաս, նշանակվել է 500 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 1 միլիոն 187 հազար 50 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 540 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 2 դեպքով նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Փետրվար 05, 2021 at 13:53
