Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 67 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 67 միլիոն դրամի վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021թ. փետրվարի 15-19-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 26 դեպքով հաշվարկվել է 67,231,184 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 1,200,000 դրամի չափով վարչական տուգանք:
 
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 880,000 դրամ:
 
ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 13 գործ (1,950,000 դրամի չափով վարչական տուգանք)։
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 26 դեպքով հաշվարկվել է 67,231,184 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված 7 դեպքով նշանակվել է 900,000 դրամի չափով վարչական տուգանք:
 
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում նախկինում արձանագրված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 300,000 դրամի չափով վարչական տուգանք:
 

Մարտ 09, 2021 at 11:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր