Շրջակա միջավայրին պատճառվել է ավելի քան 42 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին պատճառվել է ավելի քան 42 միլիոն դրամի վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021թ. մայիսի 31-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 67 դեպք, որից 50 դեպքով հաշվարկվել է 42 միլիոն 996 հազար 652 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 9 դեպքով նշանակվել 480 հազար դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրված 50 դեպքով հաշվարկվել է 2 միլիոն 139 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 3 միլիոն 250 հազար դրամի չափով վարչական տուգանք։
 
ՀՀ Արդարադատության նախարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 10 գործ (ընդհանուր՝ 1 միլիոն 83 հազար 250 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2 միլիոն 124 հազար 39 դրամ:
 
Մասնավորապես`
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրվել է 50 դեպք, որից 47-ով հաշվարկվել է 42 միլիոն 832 հազար 212 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 2 միլիոն 139 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1 միլիոն 200 հազար դրամի չափով վարչական տուգանք։
 
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրվել է 8 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 117 հազար 400 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել 300 հազար դրամի չափով վարչական տուգանք:
 
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
 
Արձանագրվել է 7 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 47 հազար 40 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 80 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 250 հազար դրամի չափով վարչական տուգանք։
 
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
 
Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 34 դեպքով նշանակվել է 1 միլիոն 800 հազար դրամի չափով վարչական տուգանք։

Հունիս 28, 2021 at 16:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր